Սլավյանսկի քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի անվտանգության ծառայության Դոնեցկի մարզային վարչությունը քրեական գործ է հարուցել Սլավյանսկի քաղաքապետ Նելի Շտեպի նկատմամբ։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԾ մամլո ծառայությանը։
Գերատեսչությունում նշել են, որ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ոտնձգություն մեղադրանքով։