211652_close_icon
views-count1250 դիտում article-date 13:38 15-04-2014

Սլավյանսկի արվարձանում վարչական շենք է հրկիզվել

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլովյանսկի շրջանի Անդրեևկա գյուղում այս գիշեր վարչական շենքում հրդեհ է գրանցվել։ Ըստ ԶԼՄ֊ների տվյալների, հրդեհը հրկիզման արդյունք է։ «Գիշերը 1 կամ 2 մեքենայով անհայտ անձինք են ժամանել և հրկիզել շենքը»,֊ Սլավյանսկի վարչական շրջանի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։ Նշենք, որ ավելի վաղ մի քանի ԶԼՄ֊ներ հայտնել էին, որ Անդրեևկայում գիշերը կրակոցների ձայներ են լսվել, սակայն այդ տվյալը դեռ հաստատված չէ։

Նմանատիպ նյութեր