Ո՞վ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Համենայն դեպս, այս օրերին ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում էին, որ ամենահավանական թեկնածուն Գալուստ Սահակյանն է։
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա այստեղ դեռևս հստակ որոշում չկա։ Ի դեպ, հայտնի է, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ևս տեղափոխվելու է կառավարություն. Այդ դեպքում նրա փոխարեն պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի՝ մանդատները վայր դնելուց հետո պատգամավոր դառնալու հերթը նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանինն և Գագիկ Մելիքյանինն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում