Պետք չէ Ղարաբաղը համեմատել Ղրիմի հետ. ՌԴ փոխարտգործնախարար
Interfax գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիան խորհուրդ է տվել չհամեմատել Ղարաբաղը Ղրիմի հետ:
«Մերձդնեստրի, Ղարաբաղի և Ղրիմի հակամարտությունների միջև տարբերություն կա, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: Ես ուղիղ զուգահեռներ չէի անցկացնի նրանց միջև»,-ասել է Նեբենզան՝ պատասխանելով հարցին, թե արժի՞ արդյոք ղրիմյան իրադարձություններից հետո ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների հետ կապված որևէ զարգացումներ ակնկալել:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահները Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ովքեր ձգտում են նպաստել հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ երկխոսությանը:
«Գոյություն ունի նաև մերձդնեստրյան հակամարտության կարգավորման «5+1» ձևաչափ և այդ ուղղությամբ աշխատանքները նույնպես շարունակվում են»,-ասել է Նեբենզիան: