211652_close_icon
views-count764 դիտում article-date 15:46 14-04-2014

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է հանրապետության համայնքների ղեկավարների համար Ստեփանակերտում անցկացվող հերթական դասընթացների մասնակիցներին: Ողջունելով համայնքապետերին` վարչապետը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված և խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը: Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:

Նմանատիպ նյութեր