slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Համերգ՝ աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ
211652_close_icon

Համերգ՝ աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ

views-count1685 դիտում article-date 17:09 11-04-2014
Ս. թ. ապրիլի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգի մենակատարն է ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Համերգին կհնչեն Բրամսի Ակադեմիական նախերգանքը, Առաջին սիմֆոնիան, Գրիգի Դաշնամուրի կոնցերտը: Աշխարհահռչակ դիրիժոր Յ. Ֆրանցը Երևանում հանդես կգա առաջին անգամ: 1988 թ. Յ. Ֆրանցը հանդես է եկել բարեգործական համերգներով. Գերմանիայում կազմակերպած համերգաշարից գոյացած ողջ հասույթը փոխանցվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Ավելի քանի 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում որպես դիրիժոր և դաշնակահար` հանդես գալով աշխարհի հեղինակավոր սրահներում` անվանի նվագախմբերի և երաժիշտների հետ: 1970 թ. համաշխարհային ճանաչում ձեռք բերած արվեստագետը որպես դաշնակահար հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` անվանի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ, իսկ մի քանի տարի անց` Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` լեգենդար Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ, ինչից և սկսվել է երկու արվեստագետների երկարատև համագործակցությանը: Այս համագործակցության արդյունքում հիմնադրվել է Ազգերի նվագախումբը, որի գլխավոր դիրիժորը մինչ օրս Յ. Ֆրանցն է: Նա ակտիվ գործունեություն է ծավալում նաև երիտասարդ տաղանդների հայտնաբերման և առաջխաղացման ուղղությամբ: Մաեստրոյի հիմնադրած Շլեզվիգ-Հոլշտեյնի երաժշտական փառատոնը հաջողության ուղի է հարթել անվանի երաժիշտներ Մաքսիմ Վենգերովի, Եվգենի Կիսինի, Վադիմ Ռեպինի և այլոց համար: Յ. Ֆրանցն ակտիվորեն աշխատում է նաև դասական երաժշտության հանրահռչակման և առաջխաղացման ուղղությամբ, մասնավորապես` գերմանախոս հանրության շրջանակում մեծ հեղինակություն է վայելում դասական երաժշտությանը նվիրված նրա հեռուստատեսային հաղորդաշար-շոուն, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների: Քսանութամյա դաշնակահար Տրիստան Պֆաֆն իր երաժշտական կրթությունը ստացել է Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում: Դաշնակահարը Շոտլանդիայի դաշնամուրային, Վլադիմիր Կրանիևի անվան 6-րդ, Վիեննայի Դա Մոտտա և բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր է: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների, ելույթ է ունեցել Ֆրանսիայի ազգային, Եվրոպական ֆիլհարմոնիկ, Բրետանի և այլ նվագախմբերի հետ: Պֆաֆը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա առաջին անգամ:

Նմանատիպ նյութեր