211652_close_icon
views-count3562 դիտում article-date 18:47 10-04-2014

Ոստիկանը մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. հոկտեմբերի 4-ին' ժամը 14:40 սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով դեպի Սասունցի Դավթի հրապարակ երթևեկելիս նույն փողոցի թիվ 76 շենքի շրջակայքում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները' Անդրանիկ Գևորգյանը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վրաերթը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել, չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը, այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել փողոցը անցնող հետիոտն Սուսաննա Բարսեղյանին դուրս գալ վտանգավոր գոտուց, դրանով իսկ ինք ն իրեն զրկել է բախումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, արդյունքում' ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է Սուսաննա Բարսեղյանին, ենթարկել վրաերթի' անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս: ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/old/arm/from/454/2013-10-04-crash-yerevan-bmw.html]վրաերթի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Գևորգյանը իր կողմից վարած BMW մակնիշի 35 DՏ 365 համարանիշի ավտոմեքենայով, Տիգան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա Սուսաննա Բարսեղյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապ օգնության ծառայություն և օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր