211652_close_icon

Երևանում վաղ գարնանը բացված կակաչները գրեթե չեն ցրտահարվել. ֆոտոշարք

views-count1758 դիտում article-date 13:49 10-04-2014
Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։ «Եղանակի ցրտելուց հետո ձեռնարկել ենք ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումներ՝ հողի փխրեցում, պարարտացում, ոռոգում։ Էական կորուստ չի եղել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։ Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը կիրառում է այս եղանակը՝ Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով։ Բացի այդ, կակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում մարտ-ապրիլ ամիսներին ծաղկող այս ծաղկատեսակների քանակը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր