211652_close_icon

Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցների ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

views-count2105 դիտում article-date 10:49 09-04-2014
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Փափազյան փող. 27, 27/1, 28 համարների, Հովսեփ Էմինի, Սևքարեցի Սաքոյի, Թավրիզյան, Մանուշյան, Կովկասյան, Այգեկցի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր