1183 դիտում
08:36 08-04-2014
ՀՅԴ-ն մտադիր է Գերագույն ժողով անցկացնել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը: Ըստ Համբարձումյանի՝ դա իրենց հերթական Գերագույն ժողովն է լինելու, որի ժամանակ քննարկելու են կազմակերպական, քաղաքական, կուսակցական հարցեր:
Թե որտեղ է լինելու ԳԺ-ն, ՀՅԴ-ն դեռ չի որոշել. նշենք, որ նրանց ԳԺ-ները սովորաբար անցկացվում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է՝ ԳԺ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում:
Արսեն Համբարձումյանը նշեց, թե հաշվետու ընտրական գերագույն ժողովների ժամանակ ամեն անգամ Գերագույն մարմնի կազմը փոփոխվում է և նորն է ձևավորվում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
17:10 19-04-2021
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով
3224 դիտում
11:32 29-04-2019
ՀՅԴ-ն Գերագույն մարմի նոր կազմ է ընտրել, այսօր կընտրի նաև Գերագույն մարմնի նոր ներկայացուցչին
10922 դիտում
18:22 14-04-2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը. ՀՅԴ ԳՄ
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»