211652_close_icon
views-count4504 դիտում article-date 11:40 07-04-2014

«Միսս Հայք-2014» գեղեցկության մրցույթում հաղթել են ԱԻՆ աշխատակցուհիները. ֆոտոշարք. տեսանյութ

Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցան հաշմանդամ կանանց գեղեցկության «Միսս Հայք 2014» 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանը, իսկ «Միսս համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը, ով նույնպես աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում: Մրցույթը կազմակերպվել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց. - Այս մրցույթն իր նշանակությամբ ավելին է, քան սովորական գեղեցկության մրցույթ: Այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ` կանացիությունն և գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, և խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով: Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհի Երևանից և ՀՀ մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկված էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գևորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը և լուսանկարիչ Վիգեն Մնոյանը: «Ունիսոն» ՀԿ ղեկավար Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձևաչափով: Նախորդ տարիներին ընտրություն էր արվում մասնակիցների լուսանկարների հիման վրա, իսկ այս տարի լուսանկարների օգնությամբ ընտրություն էր արվել միայն 1-ին փուլում, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ մասնակիցներին գնահատել արդեն բեմում: Շնորհավորում ենք մեր գործընկերուհիներին և մաղթում նորանոր հաջողություններ: Տեսանյութը՝ Armnews-ի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր