Ամերիկայում 2-ամյա երեխան գնդակահարել է 11-ամյա քրոջը
Ամերիկայի Ֆիլադելֆիա քաղաքում 2-ամյա երեխան կրակել է իր 11-ամյա քրոջ վրա
Ոստիկանության տվյալներով երեխան գտել է ծնողների ննջասենյակում պահած լիցքավորած ատրճանակը և կրակել քրոջ վրա: Գնդակը հարվածել է քրոջ կրծքին, և հիվանդանոցում բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Լեյտենանտ Ջոն Ուոլկերի խոսքերով միջադեպի ժամանակ մայրը տանն է եղել և ողբերգական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ երբ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել սենյակից :
Ինչպես պարզաբանել են հետագայում ատրճանակը նրանց ընտանիքի բարեկամներից մեկնն է, միջադեպը գրանցվել է, որպես դժբախտ պատահար և նյութ չի հարուցվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները: