211652_close_icon
views-count1698 դիտում article-date 14:30 05-04-2014

Քեսաբի հարցով թուրքական սփյուռքը անցել է հակահարձակման

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից հայաբնակ Քեսաբ ավանի և հայ բնակչության պաշտպանության համար աշխարհասփյուռ հայերի գործողությունները, կոչերը, ցույցերը և համացանցային արշավները թուրքական համայնքային կառույցների թիրախում են հայտնվել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=633]Ermenihaber.am[/url]-ը: Թուրք-ամերիկյան կազմակերպությունների միության (ATAA) նախագահ Մեհմեթ Չելեբին, թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի (FTAA) նախագահ Աթիլլա Փաքի և թուրք-ամերիկյան հասարակական կենտրոնի և մզկիթների գլխավոր քարտուղար Ադեմ Բույուքաջարի անունից նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին: Նամակում Չելեբին նշում է, որ իրեն խորապես մտահոգում է հայկական սփյուռքի կառույցներից Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ Քեսաբում բախումների առնչությամբ Թուրքիային մեղադրանքներ հասցեագրելու և նոր ցեղասպանության մասին սխալ և անպատասխանատու հայտարարությունները: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=633]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր