211652_close_icon
views-count1410 դիտում article-date 12:12 05-04-2014

Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության զարգացմանը

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի և Եվրոպայի հետ՝ էներգամատակարարումները որպես քաղաքական զենքի կիրառում կանխելու համար: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այս մասին փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին: «Փոխնախագահը շեշտել է Ուկրաինայի էներգաանվտանգության բարձրացման կարևորության մասին և խոստացել սերտորեն աշխատել Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ, որ ոչ մի պետություն էներգիան որպես քաղաքական զենք չօգտագործի»,- մանրամասնել են վարչակազմում: Նշվում է, որ Բայդենը շնորհավորել է Յացենյուկին ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի տնտեսության կայունացման մասին նախնական պայմանավորվածության ձեռքբերման համար:

Նմանատիպ նյութեր