211652_close_icon
views-count1200 դիտում article-date 15:36 03-04-2014

Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ հետագայում կարող է պաշտոնավարել որպես վարչապետ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Քուվեյթում գտնվելու ժամանակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1421]Ermenihaber.am[/url] կայքը: Ի թիվս այլ հարցերի` Գյուլը խոսել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների ու տրամադրությունների մասին: Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի նախագահը նշել է, որ արդեն եկել է ժամանակը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու իրենց անելիքները 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: Չբացառելով այն, որ ինքը կարող է պաշտոնավարել որպես վարչապետ` Գյուլը վստահեցրել է, որ ինքն ու Էրդողանը միմյանց հաստատ անակնկալի չեն բերելու ոչ մի գործողությամբ: «Իսկ թե երբ պարզ կլինի ամեն բան, ապա կասեմ, որ դա կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Նախքան նախագահական ընտրությունները Էրդողանի հետ մենք կքննարկենք և կորոշենք` ինչ անել, ինչպես անել: Ամեն դեպքում մայիսի կեսերին ամեն բան հստակեցված կլինի»,- նշել է Աբդուլլահ Գյուլը: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1421]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր