211652_close_icon
views-count1123 դիտում article-date 16:49 02-04-2014

Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնին ընդառաջ նախատոնական խոկման արարողություն. ֆոտոշարք

Ապրիլի 4-ին` ուրբաթ օրը, ժամը 19:00-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա «Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ» տոնին ընթառաջ նախատոնական «Խոկման» արարողություն: Արարողության ընթացքում տոնի խորհրդի մասին քարոզ կխոսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ կաղոթեն մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար: Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս. Ամեն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր