Դմիտրի Մեդվեդևը Ղրիմ է ժամանել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմ է ժամանել, որտեղ նա մտադիր է թերակղզու սոցիալտնտեսական զարգացման հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացնել։ Այս մասին փոխանցում է BBC֊ն։
Սա Ռուսաստանի կառավարության պաշտոնյայի ՌԴ֊ին միանալուց հետո Ղրիմ առաջին այցելությունն է։
Նշենք, որ անցյալ շաբաթ թերակղզի էին ժամանել կառավարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊՆ Սերգեյ Շայգուն, ԱԻՄ ղեկավար Վլադիմիր Պուչկովը և Աշխատանքի հարցերով նախարար Մաքսիմ Տոպիլինը։
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտ ժամանակներս Վլադիմիր Պուտինը Ղրիմ մեկնելու մտեդրություն չունի։