Թուրքիայում ընթացող ընտրություններն ուղեկցվում են բախումներով. կան զոհեր
                        Թուրքիայում անցկացվող ՏԻՄ ընտրություններում 2 մարդ է մահացել և 9 վնասվածքներ ստացել Հատաիշի նահանգում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հաղորդում է CNN Turk-ը:
 Հեռուստաընկերության տեղեկություններով դեպքտը տեղիէ  ունեցել ընտրատեղամասերից մեկում ծագած ծեծկռտուքի ժամանակ, այլ մարամասներ այս պահին չի հաղորդվում: 
Թուրքիայի մեկ այլ նահանգում՝ Յոզգատում, ընտրողների միջև բախումի հետևանքով 3 մարդ է տուժել: 
Նշենք, որ  Թուրքիայում այսօր  մեկնարկում են տեղական խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ դիտորդներ անվանում են երկրի նախագահական ընտրությունների փորձ:
Ընտրություններին մասնակցում են 26 քաղաքական կուսակցություն։ Ընտրություն կատարելու իրավունք ունեն 52 մլն ընտրող։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

