Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Երևան-Սևան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը և Սարավան գյուղի ավտոճանապարհները:
Փակ են Սևան-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Լանջիկ-Թալին, Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: