1886 թվականի մարտի 29-ին ԱՄՆ Ատլանտա նահանգում կոչումով ոստիկանության գնդապետ Ջոն Փեմբերթոնը, ով մասնագիտությամբ դեղագործ էր, փորձեց գլխացավի դեմ միջոց ստեղծել:
Այդ նպատակով նա ոչ սովորական մի եփուկ պատրաստեց, որի բաղադրության մեջ մտնում էին գետնածուխ, շաքար և կոֆեին: Խմիչքն իր յուրօրինակ համով շատ դուր եկավ Փեմբերթոնին: Այն քաղցրահամ էր և խիտ, և Փեմբերթոնը որոշեց վաճառել խմիչքը «Ջեյկոբս» դեղատան միջոցով:
Խմիչքի առաջին խմբաքանակը վաճառվեց 5 ցենտով: Իսկ առաջին իսկ օրը 9 բաժակ խմիչք վաճառվեց: Հենց այդ օրն էլ այն ստացավ իր հանրահայտ անունը՝ «Կոկա-կոլա».
Փեմբերթոնի մահից հետո հայտնի գործարար Ազա Քենդլերը Փեմբերթոնի կնոջից գնեց «Կոկա-կոլա»-ի բաղադրատոմսը ընդամենը 2300 դոլարով: Հետագա 10 տարիներին այն վաճառվում էր որպես դեղամիջոց:
Իսկ 1893 թվականի հունվարի 31-ին «Կոկա-կոլա»-ն պաշտոնապես գրանցում ստացավ: