211652_close_icon
views-count1348 դիտում article-date 10:13 27-03-2014

Մոտ օրերս կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Առաջիկա օրերին արդեն «լայն» թափով կսկսեն գործել Աժ-ում տեղադրված 150 տեսախցիկները՝ անմահացնելու հայոց ազգընտիրների բոլոր արժանահիշատակ «դվիժենիները»։ Դրանք տեղադրված են ոչ միայն Աժ երկու շենքի ամեն մետրի վրա, այլև այգու տարածքում։ Այգում որտե՞ղ եք դրել «խցիկները»՝ հարցրինք Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին։ «Ծառերի վրա»։ Ի՞նչ ոտնձգություններ եք սպասում։ «Աստված չանի»։ Բա ինչի՞՝ եք դրել, բա բյուջեն մեղք չի՞, դուք է՞լ եք նայելու: «Ոչ, դրանք պահվելու են պահոցներում, մենք չենք օգտվելու դրանցից, միայն ՊՊԾ-ն»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր