Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում բարձրացվել է ՌԴ֊ի դրոշը
Ղրիմի բոլոր 193 զինվորական ստորաբաժանումներում բարձրացվել է Ռուսաստանի Դաշնության դրոշը, հայտնել է Ռուսաստանի ԶՈւ֊ի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը։
«Զինվորական քաղաքներում հանդիսավոր պայմաններում Ռուսաստանի հիմնի ներքո բարձրացվել է ՌԴ֊ի պետական դրոշը»,֊ ասել է Գերասիմովը։
Ըստ նրա խոսքերի, զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել ծառայությունը շարունակել ուկրաինական զինված ուժերում, պատրաստվում են մեկնել Ուկրաինա։