1309 դիտում
11:37 25-03-2014
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի:
Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ:
«ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տարբեր զարգացումների վերաբերյալ: Մարկ Հորթոնը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի և մարտահրավերների հաղթահարման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:
Նմանատիպ նյութեր
671 դիտում
15:24 08-04-2015
Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
772 դիտում
20:36 25-09-2015
Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
1056 դիտում
18:02 10-05-2014
Վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին
Այս բաժնից
2035 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2266 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
937 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ