1555 դիտում
09:01 25-03-2014
Վիտալի Բալասանյանի միակ թշնամին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները.
«Սպասում եմ նախաքննությունը ավարտվի, երբ նյութերը ձեռքումս լինեն և ամեն ինչից տեղյակ լինեմ, նոր մեր անելիքները կանենք։
[b]Նկատենք, որ Դուք այս ընթացքում չխոսեցիք, և փոխարենը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ինչը վրդովեցրեց Ձեզ։ Իսկ Դուք շարունակո՞ւմ եք վստահել։[/b]
Մինչև նյութերին չծանոթանամ, չեմ կարող ասել՝ վստահում եմ, թե չէ։ Բայց ախր ես ինքս ինձ չեմ վստահում, ոնց կարող եմ նման բան ասել։
[b]Հույս ունեք, որ Ձեր դեմ կազմակերպված մահափորձի իրական կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ սա էլ կդասվի չբացահայտված մահափորձերի շարքին։[/b]
Միանշանակ կբացահայտվի։
[b]Իսկ Դուք թշնամիներ ունե՞ք, որոնք Ձեր մահն են ցանկանում։[/b]
Իմ միակ թշնամին Ադրբեջանն է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
11:48 18-09-2014
Որոշ մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ կատարված մահափորձի գործից. Ժողովուրդ
4927 դիտում
10:01 12-08-2016
Վիտալի Բալասանյանի խոսքերի աննկատ մնացած կարևոր մասը. «Ժողովուրդ»
12672 դիտում
09:13 17-05-2019
Բակո Սահակյանը խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի արարքից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
784 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
895 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
640 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին