Ղրիմը կարող է հատուկ տնտեսական գոտի դառնալ
Ռուսաստանի կառավարությունը կարող է Ղրիմը հատուկ տնտեսական գոտի հայտարարել, նրա զարգացման համար ծրագիր ընդունել, գրում է «Ведомости»֊ին։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի սոցիալ֊տնտեսական զարգացման վերաբերյալ, որը կվերահսկի Դմիտրի Կոզակը։
Կոզակի կողմից ներկայացված առաջարկներից է Ղրիմի թերակղզուն հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ տալը, Ղրիմի զարգացման համար կազմակերպության ստեղծումն ու հատուկ դաշնային ծրագրերի ընդունումը։
Այդ առաջարկ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակյոնովի կողմից հավանության է արժանացել։