211652_close_icon

Կիպրոսի պաշտպանության նախարարը մահացել է կաթվածից

views-count1700 դիտում article-date 21:47 22-03-2014
Կիպրոսի պաշտպանության նախարար Տասոս Միցոպուլոսը մարտի 22֊ին հիվանդանոցում մահացել է՝ ուրբաթ տարած կաթվածի հետևանքով: Ավելի վաղ առավոտյան բժիշկները նրա առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն էին արել։ Նրանք ընդգծել էին, որ նրա կյանքը փրկելու համար հնարավոր ամեն ինչ արել են։ Նշենք, որ 48֊ամյա Միցոպուլոսին հիվանդանոց են տարել մարտի 21֊ին, երբ նրան իր աշխատասենյկում անգիտակից վիճակում են գտել։ Ըստ նյարդավիրաբույժի խոսքերի, նրա մոտ ինֆարկտով ուղեկցված գլխուղեղի կաթված է տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր