slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գերմանական թատրոնը Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրի
211652_close_icon

Գերմանական թատրոնը Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրի

views-count1937 դիտում article-date 11:17 22-03-2014
Գերմանական Կոնստանց քաղաքի թատրոնը այսօրվանից Հայոց ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրելու: Ներկայացման համար հիմք է ծառայել ծագումով հրեա գերմանացի գրող Էդգար Հիլսենռաթի «Հեքիաթ վերջին գաղափարի մասին» վեպը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=154]Ermenihaber.am[/url]-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, թատրոնի ղեկավարությունը ներկայացումը չեղյալ հայտարարելու կոչ անող էլէկտրոնային նամակներ է ստանում: Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը, անդրադառնալով այդ նամակներին և կոչերին, նշել է, որ դրանք ակնհայտ միջամտություն են հաստատության ստեղծագործական ազատությանը: Գերմանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էլ թատրոնի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի ամեն ներկայացումից հետո 1915 թվականի վերաբերյալ առկա այլ կարծիքները ևս ներկայացվեն հանդիստեսին: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=154]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր