«Հաննովեր» - «Բորուսիա». Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է որակազրկումից. Ֆոտո
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բունդեսլիգայի 26-րդ տուրի` «Հաննովեր» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպմանը, հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Ֆրայբուրգ»-ի հետ կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը զգուշացվել էր դեղին քարտով, որը ընթացիկ մրցաշրջանում նրա համար դարձել էր 5-րդը: Ըստ մրցաշարի կանոնակարգի հայ խաղացողը որակազրկվեց մեկ խաղով և բաց թողեց նախորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած հանդիպումը: