Դպրոցների վրա հարձակումները խոչընդոտում են Սիրիայի առաջընթացին․ Ասադ
Սիրիայում 3 տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով երկրի կրթական ոլորտը զգալի կորուստներ է կրել։ Այս մասին հայտնել է Սիրրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ուսուցիչների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Ըստ Ասադի խոսքերի՝ սիրիացիները մարտնչում են խավարամոլ ուժերի դեմ։
Նա իր հարգանքն է հայտնել ուսուցիչներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, ի դեմ ահաբեկիչների սպառնալիքների՝ շարունակում են ծառայել լուսավորման մարդասիրական նպատակներին:
Սիրիայի նախագահը կնոջ հետ շնորհավորել է կրթական համակարգի աշխատակիցներին՝ այսօր նշվող մասնագիտական տոնի առթիվ: