ԱՄՆ֊ի պետքարտուղարի տեղակալը մեկնում է Կիև
ԱՄՆ֊ի քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը մեկնում է Կիև։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկյան պետդեպարտամենտը։
Հայտարարության համաձայն, Շերմանը մարտի 20֊ից 22֊ը հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի պաշտոնական անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա ընդգծել է, որ մտադիր է հաստատել ԱՄՆ֊ի Ուկրաինայի ժողովրդին աջակցելու լրջությունը։
Շերմանը Կիևից կմեկնի Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելյան ֆորումին։