211652_close_icon
views-count1249 դիտում article-date 09:55 20-03-2014

Ռուսական ամենահզոր տեղեկատվական գործակալություններից մեկը կկոչվի այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է․ «Վերջին օրերի Լրահոսում տեղ գտավ առաջին հայացքից՝ ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապ չունեցող, սակայն նույն այդ զարգացումների անմիջական արտահայտությունը հանդիսացող մի տեղեկություն։ Ռուսական ամենահեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը՝ «ИТАР-ТАСС»–ը, առաջիկայում՝ հիմնադրման 110-ամյակի առթիվ, պատրաստվում է անվանափոխվել, ավելի ճիշտ՝ վերանվանափոխվել՝ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ստացած ներկայիս անվանումից հանելով առաջին՝ ИТАР արտահայտությունը։ Այսպիսով, ռուսական ամենահզոր տեղեկատվական գործակալություններից մեկն առաջիկայում կոչվելու է այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում` ТАСС` Телеграфное агентство Советского Союза. Այսինքն՝ լայն իմաստով, «Ռուսաստանի մասին տեղեկություններ հաղորդող» համար առաջին կառույցն իր անվան մեջ կրելու է «Советский Союз» արտահայտությունը։ Սովորաբար գոյություն չունեցող սուբստանցիաների անվամբ լրատվական գործակալություններ չեն անվանվում, իսկ եթե դա պատահում է, միայն մեկ նպատակով՝ մարդանց ուղեղում դաջել, որ այդ սուբստանցիան կամ կա, կամ լինելու է։ Ասել է թե, այլևս ռուս և նախկին ԽՍՀՄ տարածքի ռուսալեզու ու ինֆորմացիոն այլ աղբյուրներից զրկված (ոչ միայն օտարերկրյա լրատվամիջոցների ֆիզիկական, այլև լեզվական հասանելիության պատճառով) միլիոնավոր քաղաքացիներ, օրական առնվազն մի քանի անգամ լսելու, կարդալու ու տեսնելու են՝ «Телеграфное агентство Советского Союза»: Պատահական չէ, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, գործակալությունն անվանափոխելու առաջարկությունը հիմնված է «ТАСС уполномочен заявить» ասացվածքի նշանակություն ստացած խորագիրը վերածնելու գաղափարի վրա։ Մի խոսքով, ԽՍՀՄ-ը վերականգնվում է, վերականգնվում է անասելի տեմպերով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր