211652_close_icon

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ

views-count2602 դիտում article-date 17:51 18-03-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր