1118 դիտում
12:13 18-03-2014
Պաշտոնից հեռացվել է Ադրբեջանի ամենաբարձրաստիճան գյուլենականը` Էլնուր Ասլանովը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1575]Ermenihaber.am[/url]-ը: Այս մասին հայտնող թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը նշում է, որ Ասլանովը համարվում է գյուլենական համայնքի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում: Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայում առկա «զուգահեռ պետություն»-ը, որի շարժիչ ուժը համարվում են գյուլենականները, ներթափանցել է Ադրբեջանի պետական կառույցներ և կապեր հաստատել պետական գործիչների ու պատգամավորների հետ:
Տեղեկություններ կան այն մասին, որ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովի միջոցով Թուրքիայի պաշտոնական շրջանակները կազմել և Ադրբեջանի կառավարությունն են ներկայացրել Իլհամ Ալիևի աշխատակազմում և կառավարությում առկա այն բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր կապեր ունեն գյուլենականների կամ նուրսիստների հետ: Այդ ցուցակում տեղ են գտել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, երիտասարդության և սպորտի հարցերով փոխնախարար Ինթիգամ Բաբաևի, Պատգամավորներ Ջեյհուն Օսմանլըի, Գանիրա Փաշաևայի, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևի անունները:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1575]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3648 դիտում
19:29 23-01-2014
Ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը հայկական կողմի կրակոցից չի զոհվել
10894 դիտում
18:38 03-02-2017
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեին
Այս բաժնից
1057 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1060 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին