Եգիպտոսի նախագահական ընտրարշավը կսկսվի մարտի 19֊ին
Եգիպտոսում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվելու է մարտի 19֊ին, որը 3 շաբաթ է տևելու։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Կահիրեի ԿԸՀ֊ի աղբյուրներին։
Կիրակի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնած Ադլի Մանսուրը CBC հեռուսաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ողջ նախագահական ընտրարշավի համար 60 օր է տրամադրվել։
Նշենք, որ օրեր առաջ նախագահական ընտրությունների մասնակցությունից հրաժարվել է Եգիպտոսի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Սամի Անանը։