23452 դիտում
21:00 16-03-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կար 1 զոհ, 10 վիրավոր
[b]SHAMSHYAN.com[/b]-ը մարտ 8-ին լրատվություն էր տարածել , որ խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ինչի հետևանքով 11 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց և բոլոր վիրավորներին 1-ին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ շտապօգնությունը ուշացել էր:
Լրատվությունից հետո Առողջապահության նախարարության մի քանի չինովնիկներ վայնասուն էին կապել , թե S[b]HAMSHYAN.com[/b]-ը գույները խտացրել է և իրենց բրիգադները վթարի վայր են ժամանել հաշված րոպեների ընթացքում: Մինչդեռ տեսանյութն այլ բան է ներկայացնում:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները օպերատիվորեն գործում, իսկ շտապօգնության բրիգադը …
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/1403081157536/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր մարտի 8-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վարել էր Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 33-ամյա Եսայի Եսայանը, իսկ Վազ 21063 մակնիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի 6-րդ շենքի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Եղիազարյանը:
Պարզվել էր նաև, որ վթարի հետևանքով 2 վարորդները և Վազ 21063-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 48-ամյա Սամվել Մարտիրոսյանը, 2-ամյա Մարի Մարտիրոսյանը, 4-ամյա Արսեն Մարտիրոսյանը, 7-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը, 10-ամյա Սահակ Մարտիրոսյանը, 12-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը, 15-ամյա Աննա Մարտիրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներից Արեգնազ Մարտիրոսյանն ու Volkswagen-ի վարորդ Ե. Եսայանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Ժաննա Պետրոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված կենտրոնում ժամը 04:30-ի սահմաններում Volkswagen-ի վարորդ Ե. Եսայանը մահացել էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/1403080108363/]ինչպես ավելի վաղ[/url] վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 00:10-ի սահմաններում նշված ճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen Passat մակնիշի 26 ՕՏ 715 համարանիշի և ВАЗ 21 063 մակնիշի 60 US 060 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում:
Ավելի մանրամասն կարող եք դիտել այսօր՝ մարտի 16-ին, «[url=https://shamshyan.com/hy/article/1403141908383/]Սուր անկյուն[/url]» հաղորդաշարի եթերում ժամը 22:00-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
139487 դիտում
11:08 09-05-2018
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. կար 1 զոհ, 4 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
81479 դիտում
11:16 01-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով խոշոր ավտովթարից