4156 դիտում
14:59 15-03-2014
Որտե՞ղ է Տիգրան Կարապետյանը, ինչո՞վ է զբաղված և ե՞րբ է վերադառնալու
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը այս պահին Հնդկաստանում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը:
«Նրա առողջականը լավ է, հանգստանում է, երկրներն է շրջում: Հաջորդ ամսվա սկզբին արդեն կլինի Հայաստանում»,- ասաց Արտակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը դեկտեմբերից մեկնել է շրջագայությունների՝ հայտարարելով, որ դեռ 33 երկիր պետք է շրջի: Հարցին, թե, վերադառնալով Հայաստան, շարունակելու՞ է զբաղվել քաղաքականությամբ եւ հնարավո՞ր է, որ դառնա 4 քաղաքական ուժերին միացող 5-րդ ուժը, ասաց. «Այո, գալու է եւ կզբաղվի ակտիվ քաղաքականությամբ: Հարցը Գագիկ Ծառուկյանին միանալը չէ, այլ միանալը այն պայքարին, որը պատրաստ է երկիրը այս վիճակից դուրս բերել: Մենք 5-րդն էլ կլինենք, տո մենք 17-րդն էլ կլինենք: Մեզ համար թիվը կապ չունի, այլ կարեւոր է պայքարի մեջ մտնելն այն ուժերի հետ, ովքեր իսկապես երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ցանկություն ունեն»:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
09:07 24-06-2023
Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը. որտե՞ղ է նա. «Ժողովուրդ»
3135 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
697 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1465 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա