«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 15–ին նախատեսում է պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կազմակերպել՝ հեծանիվներով:
Այս մասին ասվում է նախաձեռնության կայքում. «Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին»: