211652_close_icon

Վենեսուելայի ընդդիմադիրները կառավարության հետ բանակցելու 5 պայման են ներկայացրել

views-count1243 դիտում article-date 12:26 14-03-2014
Իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար Վենեսուելայի ընդդիմադիրները 5 պայման են ներկայացրել։ Այս մասին ասվում է դեմոկրատական դաշինքի հայտարարության մեջ, փոխանցում է ITAR-TASS-ը։ Փաստաթղթի համաձայն, իշխանություններն առաջնահերթ պետք է ազատ արձակեն «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Լեոպոլդ Լոպեսին և բոլոր քաղբանտարկյալներին: Երկրորդ պայմանը «ռեպրեսիայի զոհերի համար արդարադատությունն է»: Ընդդիմության երրորդ պայմանը սովի չեզոքացումն է: Նրանք պահանջում են վերջ դնել երկրում տեղի ունեցող հանցագործություններին՝ ամրապնդելով անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր