Կանադայի իշխանությունները մտադիր են 220 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է L'Actualité֊ը՝ հղում անելով Կանադայի ԱԳՆ Ջոն Բերդին։
Ըստ արտգործնախարարի խոսքերի, 200 մլն դոլարը կլինի որպես վարկային երաշխիք, 20 մլն֊ը՝ որպես ճգնաժամից դուրս գալու օգնություն։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՀ֊ը ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ կազմակերպության փորձագետները Կիևում Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ են սկսելու։