Արա Զոհրաբյանը հյուրընկալվել է փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին
Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ Արա Զոհրաբյանը շրջայց է կատարել Բյուրոյի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքներին, ինչպես նաև փորձաքննություն իրականցնող բաժինների գործունեությանը:
Հանդիպման ընթացքում Արտաշես Ջավադյանը Արա Զոհրաբյանին ներկայացրել է կառույցի գործառույթները և գործունեության ոլորտները: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել և քննարկել են փաստաբանների համար ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚-ի մատուցած ծառայություների մատչելության հարցը: