Սեպտեմբերին Վրաստանին կարող է տրամադրվել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործողությունների ծրագիրը
Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա մեծ է հավանականությունը, որ սեպտեմբերին Վրաստանին կներկայացվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի և ԱՄՆ Պետդեպի աղբյուրներին:
«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հանգեցրին Արևելյան Եվրոպայում հյուսիսատլանտյան դաշինքի՝ առավել վճռական քաղաքականություն վարելու մասին քննարկման վերսկսման»,-հայտնել են աղբյուրները՝ ռուսական Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում:
ԱՄՆ Պետդեպիի աղբյուրի խոսքով՝ եթե Ռուսաստանը հայտարարի իր կազմում Ղրիմի ընդգրկման մասին, ապա ՆԱՏՕ-ի կազմ Վրաստանի մտնելու հարցը միանգամից կորոշվի: