Յացենյուկը մեկնել է ԱՄՆ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ֊ը։
Այսօր նա բանակցություններ է վարելու ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի ճգնաժամը և դրանից դուրս գալու ելքերը։
Բացի այդ, Կոնգրեսի և ԱՄՀ -ի ղեկավարների հետ նույնպես հանդիպումներ են նախատեսված։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ֆինանսական օգնության հատկացման հարցեր։
Նշենք, որ պետբյուջեի տնտեսման համար Յացենյուկի գլխավորած պատվիրակութունը ԱՄՆ է մեկնել սովորական չվերթով և սեփական գումարների հաշվին։