211652_close_icon
views-count1553 դիտում article-date 22:41 11-03-2014

Ուկրաինայում դադարեցվել է 5 ռուսական հեռուսատաալիքների հեռարձակումը

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը պարտադրել է դադարեցնել 5 ռուսական ալիքների հեռարձակումը։ Մարտի 11֊ի մինչ ժամը 21։00֊ը դադարեցվել են «Россия1», «Россия 24», , «ОРТ», «РТР Планета» և «НТВ-Мир» հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով ազգային խորհրդի մամլո ծառայությանը։ Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը դա բացատրում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` «Ազգային անվտանգության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման շտապ միջոցների մասին» որոշման կատարման անհրաժեշտությամբ:

Նմանատիպ նյութեր