2826 դիտում
16:35 11-03-2014
Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին. ֆոտոշարք
Մարտի 10-ին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք։
ԵՄ դիվանագիտության ղեկավարին և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ գլխավորությամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարեանի, դիմավորել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տ. Անանիա վարդապետ Գուճանյանը, Պատգամավորական ժողովի, Թեմական, Կրոնական և այլ մարմինների ատենապետերը և ներկայացուցիչները։
Պատվիրակության անդամները նախ այցելեցին որմնանկարներով զարդարված 350-ամյա վաղեմության Սուրբ Ամենափրկիչ վանքի «Ս. Հովսեփ Արեմաթացի» եկեղեցի, որտեղ վանքի «Կոմիտաս» երգչախումբը Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ հանդես եկավ սուրբ պատարագից «Մարմին տերունական», «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ» և «Սուրբ, սուրբ» երգերով և իր ելույթն ավարտեց «Կիլիկիա» երգով։
Ք. Էշթոնը հիացմունքով է դիտել եկեղեցու գունազարդ որմնանկարները, որոնք ներկայացնում են Հին ու Նոր կտակարանների ամբողջ պատմությունը, եկեղեցու խորհուրդները, Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքները և Դրախտ-Դժոխք սքանչելի պատկերը։
Սրբազանը տիկին Էշթոնին ներկայացրել է, թե ինչպիսի կազմակերպված կյանք են վարում իրանահայերը, ովքեր ակտիվ են նաև ազգային ու մշակութային ոլորտներում։ Մատնանշեց Իրանի կառավարության հետ սերտ հարաբերությունները և որ 400 տարուց ավելի հայերը, որպէս քրիստոնյաներ, իսլամ եղբայրների ու քույրերի հետ ապրել են հարգանքով և սիրով՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները միշտ աջակցել են հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների պահպանման գործում, մինչդեռ սրանից մի քանի տարի առաջ Ադրբեջանում ազերիներն ավերել են Հին Ջուղայի պատմական արժեք ներկայացնող խաչքարերը, որն ինքնին մշակութային ցեղասպանություն է։
Այնուհետ ԵՄ պատվիրակության անդամներն այցելել են ս. ԱՄենափրկիչ վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանը, որտեղ առաջնորդ Սրբազան Հայրը նրանց ներկայացրել է Դեր-Զորից բերված նահատակների աճյունների բեկորները, այնուհետեւ շրջելով թանգարանում՝ ներկայացրեց 10-րդ դարից մինչև 18-րդ դարի ձեռագրերը, եկեղեցական սպասները, յուղաներկ պատկերներն ու զանազան այլ արժեքավոր ցուցանմուշներ։
Հանդիպման վերջում Քեթրին Էշթոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
15137 դիտում
14:30 15-01-2021
Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Այս բաժնից
805 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1042 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
775 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը