Ղրիմում ուկրաինացի լրագրողների են առևանգել
Ղրիմում ուկրաինացի երկու լրագրողներ են առևանգվել։ Այս մասին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։
Ըստ կազմակերպության հայտարարության, լրագրողներն առևանգվել են երեկ երեկոյան՝ Ղրիմի սահմանի վրա։ Նրանց գտնվելու մասին տվյալներ չկան։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ լրագրողներ առևանգումը հարված է խոսքի ազատությանը։
«Ղրիմը վերահսկող ուժերը պատասխանատվություն են կրում այդ լրագրողների ճակատագրերի համար»,֊ ասվում է հայտարարության մեջ։