Թյունինգապատ Mercedes-Benz G63 AMG` Hennessey-ից
Նախօրեին ամերիկյան Hennessey թյունինգային ընկերությունը ներկայացրել է լիցքավորված Mercedes-Benz G63-ի համար AMG HPE700 թյունինգային փաթեթը, որի շնորհիվ շքեղ դասի ավտոմեքենայի հզորությունը բարելավվել է, իսկ նորացված ամենագնացը համալրվել բազմաթիվ աքսեսուարներով, նոր անվասկավառակներով, թափքով և թափքի նոր կարբոնային դետալներով:
5,5լ ծավալով բիտուրբո V8 շարժիչը հզորացվել է մինչև 700 ձիաուժ, իսկ թյունինգային ընկերությունը երաշխավորում է շարժիչի աշխատանքը 3 տարով (կամ 48 000 կմ):
Mercedes G63 AMG-ն ձեռք է բերել նաև Hennessey Performance-ի էմբլեմները, որոնք կատարելապես լրացրել են մեքենայի արտաքին տեսքի բացառիկ ձևավորումը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: