1729 դիտում
20:12 10-03-2014
Հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքի 17 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 600 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք, ինչի արդյունքում կազմվել է 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ և հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Օրենսդրության բուսական աշխարհի պահպանության պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:
Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ձկնորսական ցանց և 10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված չորս գործով կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե երկշաբաթյաժամանակահատվածում մուտք է եղել 928.0հազ.դր. գումար:
Նմանատիպ նյութեր
9203 դիտում
21:05 18-03-2017
Մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1 մլն դրամը գերազանցող վարչական տուգանքի 15 որոշում
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում