Օբաման և Յացենյուկը քննարկելու են ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված հարցեր
Ուկրաինայի Գերագույ Ռադայի կողմից վարչապետ նշանակված Ասենի Յացենյուկը հաջորդ շաբաթ այցելելու է ԱՄՆ, նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման ուղղիները, այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով Սպիտակ Տան հայտարարությանը:
Գործակալության տվյալներով, նրանք քննարկելու են այն մասին, թե ինչպես գտնեն միջոցներ լուծելու Ուկրաինայի ինքնավարության և տարածքային ամբողջականության հարցը:
Այցի հետ կապված այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: