Մոսկվայում տեղի ունեցած վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է 28-ամյա հայի Ferrari-ին. տեսանյութ
Մոսկվայում Օստանկինո հեռուստաաշատարակի մոտակայքում Ferrari 360 Spider սպորտային ավտոմեքենան բախվել է Լեքսուսի մակնիշի ավտոմեքենային և բախման հետևանքով Ferrari 360 Spider-ը ամբողջությամբ այրվել է:
Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, Ferrari 360 Spider-ի ղեկին եղել է 28-ամյա Արսեն Աթայանը, ում բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Տուժածների թվում է նաև նույն ավտոմեքենայի 54-ամյա ուղևորուհին, ով բախման հետևանքով դուրս է թռել ավտոմեքենայից:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև Լեքսուսի վարորդը: