5928 դիտում
23:11 08-03-2014
Դեմիրճյանի և Քոչարյանի կանայք՝ կողք-կողքի. aravot.am
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կազմակերպված տոնական համերգին կողք կողքի էին նստել Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կանայք, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/08/438675/]Aravot.am[/url]-ը:
Քոչարյանի կնոջ կողքին էր նստած Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: Դահլիճում էին նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Վանո Սիրադեղյանի տիկնայք: Իշխող կուսակցության շարքերում գտնվող կանայք, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, արվեստագետներ եւ այլք՝ նրանք բոլորն այս համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով:
Մարտի 8-ի այս համերգը կազմակերպել էր «Շարմ» ընկերությունը: Եվ եթե լեփ լեցուն դահլիճում միայն կանայք էին՝ բեմում էլ միայն տղամարդիկ էին: Անգամ «Երաժշտական փոստարկղի» ծաղրանմանությունը կատարեց տղամարդ՝ Աշոտ Ղազարյանը: Նամակների նրա ընթերցումից անկեղծորեն զվարճանում էր «Երաժշտական փոստարկղի» դահլիճում գտնվող իսկական հաղորդավարը՝Սուսաննա Շահինյանը: Մինչդեռ «Վիտամին» ակումբի բեմադրության մեջ ղարաբաղցի մատուցողի կերպարը եւ այս կապակցությամբ սրամտությունը, թե այդ ո՞նց է, որ ղարաբաղցի է, բայց մատուցող է՝ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների ղարաբաղցի տիկնայք ունկնդրեցին լուրջ դեմքով:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/03/08/438675/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2874 դիտում
21:49 10-09-2022
Աննա Հակոբյանը մասնակցում է Կասկադում ընթանող «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնին
Այս բաժնից
514 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
688 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին